«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

«Օրենքի առաջ, լինի հանրապետության նախագահ, դերասան, բոլորը հավասար են»

«Օրենքի առաջ, լինի հանրապետության նախագահ, դերասան, բոլորը հավասար են»
11.11.2013 | 16:54

«Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքը հիմնանորոգվել է դեռ երեք տարի առաջ, շենքային պայմանները հրաշալի են, առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում և՛ շինարարներին, և՛ մշակույթի նախարարությանը, և կառավարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարոնյանի անվ. թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ, նշելով սակայն, որ խնդիրներ ունեն բեմի հետ կապված: Բեմական մեխանիզմները, ձայնային, լուսային սարքավորումները, էլեկտրասնուցման ենթակայանը վատ վիճակում են, ինչի պատճառով տուժում են ստեղծագործական աշխատանքները: Լամպերը խորհրդային տարիների արտադրության են, այսինքն, արտադրությունից արդեն դուրս են եկել, և լուսարձակները չեն կարողանում օգտագործել:

Հանդիսատեսի հաճախումից տնօրենը դժգոհ չէ, չնայած այն բանին, որ դպրոցներում արգելված է թատրոնի տոմսերի վաճառքը: Բանախոսի կարծիքով, եթե այսօր չենք կարողանում երեխաներին բերել թատրոն, վաղը հանդիսատես ունենալու խնդրի առաջ ենք կանգնելու:
Անդրադառնալով Վարդան Պետրոսյանի ձերբակալմանը և վերջին օրերի զարգացումներին, բանախոսն ասաց, որ իրավաբան չէ և իրավական առումով ոչինչ չի կարող ասել, բայց իրեն համարում է Վարդան Պետրոսյանի ընկերը և համոզված է, որ նա չի խուսափի արդարադատությունից:
Հարցին` դերասանի անձը պե՞տք է հաշվի առնել որպես մեղմացուցիչ հանգամանք, պատասխանեց, որ օրենքի առաջ, լինի հանրապետության նախագահ, դերասան, բոլորը հավասար են, սակայն մինչև քննությունը ճիշտ չէր նրան ձերբակալելը. Վարդան Պետրոսյանն ինքն էլ հայտարարության մեջ ասել է, որ չի խուսափի պատժից, եթե հաստատվի իր մեղավորությունը:
Նշենք, որ այս պահին Պարոնյանի թատրոնում ընթանում են Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի բեմադրական աշխատանքները: Դեկտեմբերին կլինի հանձնումը, պրեմիերան նախատեսվում է հաջորդ տարի փետրվարին: Կարո Շահբազյանի տեղեկացմամբ` տարեկան ունենում են 100-ից ավելի ներկայացում: Այս տարի երեք նոր ներկայացում են ունեցել, մինչև տարեվերջ նախատեսվում է նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ